Բաժիններ՝

Բարաք Օբաման 5-րդ անգամ ամենամյա ելույթով հանդես կգա Կոնգրեսում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ամենամյա ուղերձով դիմելու է ԱՄՆ Կոնգրեսին: «Երկրի դրության մասին» ուղերձի գլխավոր թեմաներն են հանդիսանալու տնտեսական աճն ու նոր աշխատատեղերի ստեղծումը:

Նշվում է, որ դա լինելու է Օբամայի 5-րդ ելույթը, որը, սակայն, այս տարի ունենալու է հատուկ նշանակություն: Օբաման նախագահի պաշտոնում վերընտրվել է նախորդ տարվա նոյեմբերին և իր ելույթում անդրադառնալու է առաջիկա 4 տարվա «օրակարգին»:

Արտաքին քաղաքականության հետ կապված՝ Օբաման անդրադառնալու է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմավարական սպառազինության հետագա կրճատմանը (աշխարհն առանց միջուկային զենքի), Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերմանը, Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին, Սիրիայի հակամարտությանը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և Ասիայի հետ կապերին:

Օբաման հուսով է հասարակական աջակցություն ստանալ իր այդ «օրակարգի» նկատմամբ, և պատահական չէ, որ նա պլանավորել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալուց անմիջապես անց մի շարք այցեր կատարել երկրի ներսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս