Սիրիան դիմակայում է ողջ արաբների դեմ ուղղված դավին. Բաշար Ասադ
Սիրիական Sana պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Դամասկոսում հանդիպել է Հորդանանից ժամանած պատվիրակության հետ: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ Սիրիան երբեք չի նահանջի իր սկզբունքներից ու հիմքերից.
«Սիրիան շարունակում է մնալ արաբական աշխարհի գործող սիրտը և չի հրաժարվի իր սկզբունքներից ու հիքմերից ՝ չնայած իր վրա գործադրվող արտաքին ճնշմանն ու նյութված դավերին, որոնց թիրախում ոչ միայն Սիրիան է, այլև՝ ողջ արաբները»:
2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող զինված բախումներում արդեն իսկ զոհվել է ավելի քան 60.000 մարդ: