«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղին շահագործման կհանձնվի ամռան շեմին

Ադբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղին պետք է բացվի այս գարնանը, իսկ ավելի կոնկրետ ամռան շեմին: Այս մասին հայտարարել է Ղազախստանում Իրանի դեսպան Գորբան Սեյֆին:

Վերջինիս խոսքերով՝ այդ երկաթուղու շահագործմամբ լրջորեն կաճի երեք երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Նա հավելել է, որ 2012 թվականին այն կազմել է 1.2 միլիարդ դոլար, սակայն պլանավորված է դա հասցնել տարեկան մինչև 5 միլիարդ դոլարի:

Նշվում է, որ «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» երկաթուղին պետք է հանդիսանա Եվրոպան ու Ասիան միմյանց կապող կամուրջ:

Տեսանյութեր

Լրահոս