
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է վաղը

Irib News-ի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է վաղը:
Սոլթանիեի խոսքերով՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների 9-րդ փուլը պետք է անցկացվի Թեհրանում: Դրանում ԱԷՄԳ-ը հերթական փորձը կձեռնարկի՝ «Փարչին» օբյեկտ մուտք գործելու համար, ուր ենթադրաբար Իրանը զբաղված է միջուկային մշակումներով:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին, Ալմա Աթայում: