
Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցելու են Sea Breeze ռազմածովային զորավարժություններին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օդեսայում երեկ տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված Sea Breeze ամերիկա-ուկրաինական ռազմածովային զորավարժությունների պլանավորմանը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնը:
Կոնֆերանսին մասնակցել են Ուկրաինայի ու ԱՄՆ-ի, ինչպես նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունն այդ զորավարժություններում: Խոսքը գնում է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանդայի ու Ռումինիայի մասին:
Մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրները ներկայացնող սպաները պետք է զորավարժություններին մասնակցելու նպատակով հստակեցնեն ուժերի ու միջոցների կազմը, մշակեն հիմնական փաստաթղթեր և համաձայնեցնեն զորավարժությունների այլ մանրամասներ:
Այս տարվա զորավարժությունների հիմնական նպատակը կայանալու է ծովում անվտանգության ապահովման մեջ: Sea Breeze զորավարժություններին մասնակցելու է ավելի քան 20 ռազմանավ ու նավ, մոտ 15 ինքնաթիռ ու ուղղաթի, ծովային հետևակի միացյալ բրիգադ, փրկարարական ուժեր և այլն: Sea Breeze զորավարժություններն Ուկրաինայում անցկացվում են 1997 թվականից: