Բաժիններ՝

Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին այցելել է Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների զորամասերից մեկը, ծանոթացել զինվորների առօրյային և արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:

ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է հատուկ ստորաբաժանումների դերակատարությունը Արցախի պաշտպանունակության մակարդակը բարձր պահելու գործում՝ հավելելով, որ զորքերի այս տեսակի մարտական պատրաստականության շարունակական բարձրացումը այսուհետ էլ լինելու է բանակի հրամանատարության և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728