
Ջենիֆեր Լոպեսը կրկնօրինակում է Անջելինա Ջոլիին (լուսանկարներ)

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այս տարվա «Grammy» մրցանակաբաշխությանը որոշել էր ներկայանալ ողջ փայլով: Ինչպես գրում է eg.ru կայքը, երգչուհին մրցանակաբաշխությանը ներկայացել էր երկար սև զգեստով, որը շատ մեծ բացվածք ուներ և ցուցադրում էր երգչուհու ոտքը: 43-ամյա երգչուհու զգեստը «Anthony Vaccarello» ապրանքանիշից էր:
Այսպիսի զգեստվ մրցանակաբաշխությանը ներկայանալուց հետո շատերը Լոպեսին մեղադրեցին դերասանուհի Անջելինա Ջոլիին կրկնօրինակելու մեջ: Վերջինս նմանատիպ զգեստ էր կրել «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ: «Versace» ապրանքանիշի կարած սև երկար զգեստը մեծ արձագանք էր առաջացրել հասարակության շրջանում: