Բաժիններ՝

Ավտովթար Երևանում. հայրը և դուստրը տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Ավետիսյան փողոցի թիվ 97 էլեկտրասյան դիմաց Երևանի բնակիչ, 57-ամյա Դավիթ Դումանյանը, վարելով «Վազ 2106» մակնիշի 62 ՏՏ 684 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված գովազդային սյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Դ. Դումանյանը, և 22-ամյա Լիլիթ Դումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրասպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու ուղևորը հայր և դուստր են:

55-1 55-2 55-3 55-4
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս