Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել

Երեկ գլխի վրա ստացած վնասվածքներով  Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են  տեղափոխել  Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջառվող  խոսակցությունների,  հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ մտերմություն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում  հայտնել  է, թե իր գլխին սառույց է ընկել: Նա բժշկական օգնություն ստանալուց անմիջապես հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այս պահին  Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դեպքի առթիվ, կնշանակվի դատաբժշական փորձաքննություն, որից հետո պարզ կդառանա` Նիկոլային իրականում հարվածե ՞ լ են, թե ՞ գլխին սառցակտոր է  ընկել:

Aravot.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս