
Այրվել է պահեստավորված անասնակեր

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 11-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 22 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.04-ին, մարվել` 18.31-ին: Այրվել է Ն. Իսլամովին պատկանող անասնագոմի տանիքը` 32 քմ և 200 հակ պահեստավորված անասնակեր: