Բաժիններ՝

Եթե Սելթիկը պայքար ցանկանա, ապա իրենց ճակատամարտ է սպասվում. Պիրլո

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Սելթիկի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Պատրաստ ենք ամեն ինչի։ Տեսել ենք, թե ինչպես «Սելթիկը» հաղթեց «Բարսելոնային», սակայն կարծում եմ, որ մենք ավելի լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը։ Լավ գիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Կպատասխանենքն շոտլանդացիների ցանկացած գրոհներին։ Եթե նրանք ցանկանան ֆուտբոլ խաղալ, մենք նույնպիսի պատասխան կտանք, իսկ եթե շոտլանդացիները պայքար ցանկանան, ապա իրենց ճակատամարտ է սպասվում»,- Իտալիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728