Դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի հայցը (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից  հանել գույքի կալանքը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հունվարի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջնորդագիր էր ներկայացրել դատարան սույն պահանջով:

Հիշեցնենք, որ «X» գրուպի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել օրաթերթին եւ ընդհանուր հաշվով պահանջում է 6 միլիոն 200 հազար դրամ գումար:

Օրաթերթի աշխատակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեցին, որ Հայաստանյան դատական համակարգը խայտառակ վիճակում է, հետեւաբար` այս որոշումը սպասելի էր:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս