![](/banners/BeFunky-design.jpg)
Եթե նույնիսկ Օլդ Տրաֆորդում ինձ սուլեն, ես ինձ հպարտ կզգամ. Ալոնսո
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/160389995-299x213113.jpg)
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ գիտի, թե ինչպես մոտիվացնել ֆուտբոլիստներին։
«Ժոզե Մոուրինյոն ստեղծված է «Մանչեսթեր Յունայթեդի» պես հանդիպումների համար։ Նա փայլուն կերպով է պատրաստվում հանդիպումներին, դիտարկում մրցակցի թույլ և ուժեղ կողմերը, ֆուտբոլիստներին լրացուցիչ մոտիվացիա հաղորդում։
«Յունայթեդի» մասին կարող եմ ասել, որ նրանք ոչնչից չեն վախենում և պատրաստ են դիմակայել աշխարհում ցանկացած թիմի։ Դա նրանց տվել է Ալեքս Ֆերգյուսոնը։ Խաղացողները վերցրել են նրա փիլիսոփայությունը։
Եթե նույնիսկ «Օլդ Տրաֆորդում» ինձ սուլեն, ես ինձ հպարտ կզգամ, քանի որ դա կնշանակի, որ երկրպագուները ինձ հիշում են դեռևս «Լիվերպուլից»»,- Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը