Նարե՞ է ծնվել, թե՞ Դավիթ. ամենատարածված անունները
2012 թվականին Հայաստանում ծնվել է 945 Նարե և 1283 Դավիթ. սրանք 2012 թվականին ՀՀ քաղաքացիների կողմից իրենց նորածիններին տրվող ամենանախընտրելի անուններն են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր տվյալների է հրապարակել, որտեղ ներկայացված են նորածին տղաների և աղջիկների այն անունները, որ ամենից շատ են տրվել:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2012թ. ծնվել է 19 618 աղջիկ և 22 715 տղա: Տղաների ամենից տարածված անունների տասնյակն է՝ Դավիթ, Նարեկ, Գոռ, Հայկ, Էրիկ, Ալեքս, Տիգրան, Արման, Սամվել, Ալեն, իսկ աղջիկներինը՝ Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անի, Անահիտ, Էլեն, Մարիամ, Աննա, Մարիա:
Ամենաքիչ տրվող աղջիկների անունների ցանկում են Սառան, Աստղիկը, Մոնիկան, Արմինեն, իսկ տղաներինը՝ Անդրանիկը, Սերգեյը, Ալբերտը, Ավետը: