![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԸՀ-ում կփորձարկվի դրոշմակնքման համար հատկացվող թանաքանյութը
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/kyh.jpg)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում փետրվարի 12-ին` ժամը 13.00-ին, տեղի կունենա քվեարկության օրն անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվող թանաքանյութի փորձարկումը:
Ինչպես «Pastinfo.am» -ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, թանաքանյութի փորձարկմանը կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված տեղական հասարակական և միջազգային կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին: