![](/banners/BeFunky-design.jpg)
Մանչինին բարկացած է Սիթիի մի քանի ֆուտբոլիստի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/161142744-320x2131.jpg)
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ շատ դժգոհ է թիմի մի քանի ֆուտբոլիստների գործողություններից:
«Շատ բարկացած եմ «Մանչեսթեր Սիթիի» մի քանի ֆուտբոլիստների վրա: Մենք չենք պայքարում ամեն գնդակի համար: Պետք է կարողանալ նվաճել հաղթանակը, եթե անգամ վատ ես խաղում:
Բոլոր թիմերը մեր դեմ այնպես են խաղում, ասես լինեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, և սա մենք պետք է հաշվի առնենք»,-հայտարարել է Մանչինին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը