
Թուրք բնապահպանները ոչ սևծովյան 25 երկրի մեղադրել են Սև ծովն աղտոտելու մեջ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրք բնապահպանները հայտարարել են, որ 25 երկիր աղբը լցնում են Սև ծով: Ստամբուլի համալսարանի ու Թուրքիայի ծովերի հետազոտման միության փորձագետները հայտարարել են, որ Սևծովյան նեղուցները մեծապես ծանրաբեռնված են և «աշխատում են ուժերի գերլարմամբ»:
Թուրք բնապահպանների խոսքերով՝ Սև ծովում աղբը հայտնվում է երկու ճանապարհով. աղբը ծովն են լցնում սևծովյան մյուս երկրները, ինչից հետո այն ալիքներով հասնում է Ստամբուլի ջրեր, և բացի այդ, մնացյալ աղբն էլ հենց նավի վրայից ծովն են նետում Սևծովյան նեղուցներով անցնող օտար նավերը:
Բնապահպանները պնդում են, որ նախորդ տարի Սև ծովից հավաքել են 18.500 միավոր կենցաղային մնացուկներ՝ շշեր, փաթեթներ և այլն, որոնց վրա եղել են պիտակներ, ինչն էլ հիմք է տվել պնդելու, որ այդ աղբի գրեթե կեսը բերված է Սևծովյան ավազանի մեջ չմտնող 25 երկրից: