Մանչինին կհեռացվի, եթե Սիթին չհաղթի Լիդսին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե թիմը պարտություն կրի Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Լիդսի» դեմ խաղում:
Եթե այս խաղում «Սիթին» պարտվի, ապա դուրս կմնա այդ մրցաշարից ևս և գրեթե անհնար կդարձնի ընթացիկ մրցաշրջանում որևէ տիտղոս նվաճելու հավանականությունը:
Մանչեսթերյան ակումբն արդեն լքել է Չեմպիոնների լիգան, իսկ Պրեմիեր լիգայում 12 միավորով հետ է մնում առաջատար «Մանչեսթեր Յունայթեդից»:
Եվս մեկ պարտության դեպքում «Սիթիի» ղեկավարները կհեռացնեն Մանչինիին, ով ամռանը նոր հնգամյա պայմանագիր էր կնքել ակումբի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը