Բաժիններ՝

ՊՆ գնդապետը Տավուշի մարզում «Լանդ Կռաուզեր»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում 61-ամյա Վարդան Խաչատրյանը, վարելով «Լանդ Կռաուզեր» մակնիշի 71 ՏՏ 700 համարանիշի ավտոմեքենան, Երևան- Բերդ ավտոճանապարհի Տավուշ գյուղի ճանապարհի ոլորաններում վրաերթի է ենթարկել Տավուշ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Թերմինե Բաղդասարյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Բերդի բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Տավուշի բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Խաչատրյանը աշխատում է՝ ՀՀ ՊՆ X զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության թիվ 6 կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, երբ հրամանատարը ավտոմեքենայով իջնելուց է եղել ոլորոններով, նրա մեքենայի առջև են հայտնվել երեխան և ևս մեկ հոգի, ու փորձել է նրանց շրջանցի, որ գոնե ավտոմեքենայով բախվի պատին, սակայն չի հաջողվել և բախվել է երեխային, իսկ Բերդի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Նա վնասվածքներ է ստացել՝ աջ ազդրի վերին երրորդական փափուկ հյուսվածքների սալջարդ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս