Պեպե՞, թե՞ Վարան. սա է Մոուրինյոյի խնդիրը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գրեթե ամբողջությամբ ընտրել է թիմի կազմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցավեճի համար:
Մոուրինյոն հիմնականում տատանվում է մեկ դիրքի համար ընտրության հարցում: Նա դեռ չի կողմնորոշվել` մեկնարկային կազմում ընդգրկել վնասվածքից նոր ապաքինված Պեպեի՞ն, թե՞ երիտասարդ Ռաֆայել Վարանին, որը «Բարսելոնայի» դեմ հիանալի հանդիպում անցկացրեց:
Ըստ «Մարկայի»` մեկնարկային կազմում կլինեն Լոպեսը, Ռամոսը, Արբելոան, Կոենտրաուն, Հեդիրան, Ալոնսոն, Օզիլը, Դի Մարիան, Ռոնալդուն, Բենզեման, ինչպես նաև Պեպե/Վարան զույգից մեկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը