Բաժիններ՝

Կոտրված մատս ինձ անհանգստացնում է. Չեխ

«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը նշել է, որ «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ կոտրված ճկույթը շարունակում է իրեն անհանգստացնել։

««Ուիգանի» հետ խաղը հաջող անցկացրի, թեև մատս ուժեղ ցավում էր։ Միշտ էլ ցավոտ է, երբ ինչ-որ բան կոտրվում է։ Սակայն ես կարող եմ այդ ցավով խաղալ, միայն պետք է դրան դիմանալ։

Իսկ ինչ վերաբերում է «Սպարտայի» հետ խաղին, ապա ես այդ հանդիպմանն էլ կմասնակցեմ», – Չեխի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս