Բաժիններ՝

Ոստիկանության հաղորդագրությունը՝ Կոտայքում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ

Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության  անշարժ  հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից  19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին գտնվող   անվադողերի վերանորոգման կետին կից  տանը, որտեղ կպչուն ժապավենով կապել են տանտիրուհու,  նրա որդու,  երկու հարսների ձեռքերը, ոտքերը և բերանը, հարվածներ են հասցրել որդու  գլխին ու դեմքին, սպառնացել նրան և ընտանիքի անդամներին` պահանջելով ոսկյա զարդեր ու գումար, ապա հափշտակելով 9.000 դրամ՝ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի  2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս