Ծունկս շարունակում է ինձ անհանգստացնել. Նադալ
Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է 7 ամսվա բացակայությունից հետո իր առաջին մրցաշարի մասին։ Հիշեցնենք, որ այսօր իսպանացի թենիսիստը Չիլիի Վինյա դել Մարում անցկացվող ATP տղամարդկանց մրցաշարի եզրափակիչում պարտություն է կրել արգենտինացի Օրասիո Սեբալյոսից։
«Դեռ մեկ շաբաթ առաջ մեզ համար դժվար էր պատկերացնել, թե ինչպես իրեն կդրսևորի իմ մարմինը։ Այժմ հասկանում ենք, որ ֆիզիկական առումով ես պատրաստ եմ բարձրակարգ խաղ ցուցադրել։ Կարծում եմ՝ հաջող շաբաթ էր։
Ամեն օր աշխատել եմ ֆիզիկական մարզավիճակիս վրա, որն այժմ շատ կարևոր է։ Ցուցադրածս խաղն էլ վատը չէր, սակայն ես շատ ժամանակ պետք է անցկացնեմ կորտում։ Ծունկս շարունակում է ինձ անհանգստացնել, բայցն հիմա կարող եմ հանգիստ աշխատել ու հաճույք ստանալ իմ սիրելի աշխատանքից», – Նադալի խոսքերն է մեջբերում ATP World Tour-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը