Գյումրիում հյուրանոցային համալիրի ադմինիստրատորը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն

Գյումրի քաղաքի բնակիչ Վալենտինա Ժիբելենկոյին մեղադրանք է առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար:

Նա, 2012թ հունվարից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, աշխատելով Գյումրի քաղաքում գտնվող հյուրանոցային համալիրից մեկում որպես ադմինիստրատոր, գույքային օգուտ ստանալու նպատակով՝ նպաստել է մարմնավաճառներ՝ Ն.Ավագյանին, Գ. Ապինյանին, Մ. Պետրոսյանին, Ն. Խալիֆյանին և Լ. Մելիքյանին պոռնկությամբ զբաղվելուն: Վերջիններիս հրավիրել է հյուրանոց, որտեղ մարմնավաճառները իրեն վճարել են որպես միջնորդավճար 2000-ական դրամ և սեռական հարաբերություններ են ունեցել անծանոթ մարդկանց հետ՝ յուրաքանչյուր հաճախորդից ստանալով 5000-ից 7000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Վալենտինա Ժիբելենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Որպես իրեղեն ապացույց դատարանին է հանձնվել սկավառակ մեկ փաթեթով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ օրենսդիրը պոռնկությամբ զբաղվողների նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանել` վարչական պատասխանատվություն, քան նրանց, ովքեր կնպաստեն պոռնկության զբաղվելուն կամ շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն կներգրավվեն ` քրեական պատասխանատվություն:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս