
Բալոտելին ծնվել է միշտ մամուլի ուշադրության կենտրոնում լինելու համար. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է ԶԼՄ-երի՝ հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ չափազանց մեծ ուշադրության մասին։
«Մարիոն ծնվել է միշտ մամուլի ուշադրության կենտրոնում լինելու համար։ Իհարկե նա տառապում է դրանից։
Նա ունի գերաստղ դառնալու բոլոր նխադրյալները։ Մարիոյին այժմ անհրաժեշտ է բարելավել իր ֆիզիկական վիճակը, քանի որ նա մոտ 3 ամիս չի խաղացել»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Itala-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը