Հիլարի Քլինթոնը ճանաչվել է ամերիկացի ամենահայտնի քաղաքական գործիչ. հարցախույզ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնըճանաչվել է ամերիկացի ամենահայտնի քաղաքական գործիչ: Այս մասին են վկայում Քուիննիպիակի համալսարանի անցկացրած հարցախույզի արդյունքները:
Հարցախույզին մասնակցել է 1772 ամերիկացի: Հարցվածների 61 տոկոսը հայտարարել է, որ համակրում է Հիլարի Քլինթոնին, իսկ 34 տոկոսը բացասաբար է տրամադրված նրա հանդեպ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային համակրում է հարցվածների 51 տոկոսը, 46 տոկոսը բացասաբար է տրամադրված նրա նկատմամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ դրական է տրամադրված 46 տոկոսը, իսկ բացասաբար` 41 տոկոսը:
Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին հրաժեշտ է տվել այս տարվա հունվարի 31-ին: Դրանից հետո նա բացել է իր անձնական կայքը և մտադիր է զբաղվել կանանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Քլինթոնը կարող է սեփական թեկնածությունն առաջադրել 2016 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում և դրանցում կունենա հաղթելու ամենամեծ հնարավորությունը: