Բաժիններ՝

Ներբանկային շուկայում մեկ շաբաթում վաճառվել է ավելի քան 100 միլիոն դոլար

Փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,538,948 ԱՄՆ դոլար 405.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 100,891,180 ԱՄՆ դոլար 406.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում արտարժութային շուկայում իրականացվել են նաև հետևյալ գործարքները։

 

USD

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 6,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք  406.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,680,378 EUR 548.72 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,878,908 EUR 551,61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 478,502,176 ՌԴ ռուբլի 13.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 73,314,022 ՌԴ ռուբլի 13.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.8 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս