
Ջոն Քերրին Իրանին կոչ է արել ճիշտ որոշում ընդունել սեփական միջուկային ծրագրի կապակցությամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ տվել է իր առաջին մամուլի ասուլիսը: Դրա ժամանակ Քերրին Իրանին կոչ է արել ճիշտ որոշում ընդունել սեփական միջուկային ծրագրի կապակցությամբ:
Քերրիի խոսքերով` Արևմտյան երկրների ու Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ամբողջովին կախված է այն ընտրությունից, որը կկատարեն Թեհրանում. «Եթե Իրանում որոշեն շարունակել միջուկային ծրագրի ընդլայնումը, ապա Իրանի դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցներ, և Իրանը կհայտնվի էլ ավելի խոր մեկուսացման մեջ:
Բայց եթե Իրանի իշխանությունները Ղազախստանում կայանալիք առաջիկա բանակցություններում պարզ հաշվետվություն ներկայացնի իր միջուկային ծրագրի մասին, ապա ԱՄՆ-ը պատրաստ է խնդրի դիվանագիտական կարգավորմանը»: