
«Բուժքույրերի միավորումը» նույնպես սատարում է Սերժ Սարգսյանին

«Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը իր արտահերթ նիստի ժամանակ, որին մասնակցել են 150 բուժքույր, հայտարարություն է ընդունել 2013թ. փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին և կոչ է արել իր անդամներին և համակրներին քվեն տալ նրա օգտին:
«Որպես հասարակական կազմակերպություն՝ մենք ակտիվ մասնակից ենք եղել մեր երկրի վերջին 5 տարիների առողջապահության ոլորտի զարգացմանը, նպաստել ենք հանրապետության ազգաբնակչությանը ցուցաբերվող առաջին բժշկական օգնության, հակահամաճարակաբանության ծառայությունների որակի բարձրացմանը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում առկա են ոլորտի խնդիրների լուծման ուղիներ»,- ասված է հայտարարության մեջ: