Թուրքիան 600 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

Turkishny.com-ի փոխանցմամբ`Թուրքիայի իշխանություններն ավելի քան 600 միլիոն դոլար են հատկացրել սիրիացի փախստականներին տեղավորելու վրա: Այս մասին երեկ Twitter-ում գրել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:

Վերջինիս խոսքերով` այդ գումարի գրեթե կեսը` 610.5 միլիոն լիրան (344 միլիոն դոլար) հատկացվել է կենտրոնական կառավարության բյուջեից, իսկ մնացյալ գումարը հատկացրել են տեղական իշխանությունները:

Հիշեցնենք, որ ՄԱԿի տվյալներով` Սիրիան օրական լքում է 5000 մարդ: Սիրիայի հարևան երկրներում սիրիացի փախստականների քանակն արդեն իսկ մոտենում է 800.000-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728