
Բրազիլիայում մեկնարկել է կառնավալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`երեկ երկոյան Բրազիլիայի խոշոր քաղաքներում ու ոչ մեծ բնակավայրերում սկսվել է երկրի գլխավոր տոնը` կառնավալը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հինգ օր շարունակ սամբայի ուղեկցությամբ իրականացվելու են տոնական երթեր:
Կառնավալը մեկնարկել է Ռիո դե Ժանեյրոյից, ուր սամբայի դպրոցները մրցակցելու են լավագույնին որոշելու համար: Տեղի փորձագետների կանխատեսմամբ` այս տարի կառնավալին մասնակցելու է վեց միլիոն մարդ, ինչը 700.000-ով գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշը: Եթե այդ կանխատեսումներն իրականանան, ապա դա կլինի ռեկորդային` Ռիո դե Ժանեյրոյի համար:
Քաղաքի զբոսաշրջային վարչությունը հայտնել է, որ հյուրանոցները լեցուն են ավելի քան 95 տոկոսով` չնայած նրան, որ ավանդաբար այս օրերին թանկանում են հյուրանոցների գները: Ակնկալվում է, որ կիրակի ութ խոշոր զբոսանավ է ժամանելու Ռիո դե Ժանեյրո: Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի մասնակիցների անվտանգությունն ապահովում է 14.500 ոստիկան:
Կառնավալային առաջին երթերը Բրազիլիայում մեկնարկել են դեռ Ռիե դե Ժանեյրոյում կառնավալի պաշտոնական մեկնարկից օրեր առաջ: Ռիոյի բացի, իրենց կառնավալներով հայտնի են նա Սալվադոր դա Բաիա և Ռեսիֆի քաղաքները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի կառնավալն անցկացվում է երկրի բոլոր շրջաններում: