Բաժիններ՝

ԵՄ-ի անդամ երկրները համաձայնության են հասել 2014-2020 թթ. բյուջեի նախագծի շուրջ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ`ԵՄ-ի անդամ երկրները համաձայնության են հասել 2014-2020 թվականների բյուջեի նախագծի շուրջ: 2014-2020 թվականների ֆինանսական պլանով ծախսերը նախատեսված են մոտ 960 միլիարդ եվրո, իսկ վճարումները` 908 միլիարդ եվրո:

ԵՄ-ի անդամ երկրների համար այդ վճարումները կազմում են բյուջեի եկամուտների մեծ մասը: Ընդ որում, ԵՄ-ի բյուջեն չի կարող լինել դեֆիցիտային: Նշվում է, որ բյուջեի վերաբերյալ բանակցությունները հեշտ չեն եղել և տևել են ողջ ուրբաթ ցերեկ և գիշեր: Այժմ այդ փաստաթուղթը պետք է հավանության արժանանա Եվրախորհրդարանի կողմից: Նշվում է, որ Եվրախորհրդարանը, հազիվ թե, հավանության արժանացնի դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728