
«Օրենքով գող» Պզոն ԱՄՆ-ում դատապարտվել է 37-ամսյա ազատազրկման

РБК-ի փոխանցմամբ`հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 37-ամսյա ազատազրկման` բժշկական ապահովագրական ոլորտում խոշոր դրամաշորթության համար: Ղազարյանն ԱՄՆ-ին պատճառել է 163 միլիոն դոլարի վնաս: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»:
«Պզո» մականվամբ 48-ամյա Ղազարյանն իր մեղքը խոստովանել է դեռևս նախորդ տարվա ամռանը: Հետաքննությունների դաշնությունների բյուրոն (FBI) նրան ձերբակալել էր 2010 թվականին: Նրա հետ միասին ձերբակալել էին հանցավոր խմբի 73 անդամի, որոնք ցրված էին նահանգներով մեկ:
«Պզոյի» խմբավորման կիրառած դրամաշորթությունը կայանում էր նրանում, որ նրանք տիրանում էին բժիշկների ու հիվանդների անձնական տվյալներին, որպեսզի նրանց գրանցեն կեղծ կլինիկաներում և դրանով իսկ միջոցներ ստանային Medicare բժշկական հիմնադրամից:
Դատարանը որոշել է ազատազրկումից բացի, նաև 60.000 դոլարի տուգանք սահմանել և առգրավվել ունեցվածքը: Արմեն Ղազարյանը «թագադրվել» է 1991 թվականին, Դոնի Ռոստովում և մինչև 1990-ական թվականների կեսերը Ռուսաստանում զբաղվել է թմրանյութերի մաքսանենգությամբ և զենքի ապօրինի շրջանառմամբ: