
Յագլանդը մտահոգված է Ադրբեջանի վերջին զարգացումներից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`Բաքվի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Թոֆիկ Յաղուբլուին ու Իլգար Մամեդովին երկամսյա նախնական կալանքի տակ թողնելու որոշումը: Իմանալով այս մասին` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբոռն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհանգստությունն է հայտնել այդ կապակցությամբ:
Հայտարարության մեջ Յագլանդն ուշադրություն է հատկացրել նրան, որ Բաքվի Վերաքննիչ դատարանը Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին թույլ չի տվել ներկա գտնվել դատական գործընթացին: Յագլանդն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել հիմնարար սկզբունքները և Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի` իրավաբանորեն պարտադրող նորմերը, որոնց ԵԽ-ին անդամակցելիս պարտավորվել է պահպանել Ադրբեջանը: