Աբխազական երկաթուղին լավ հնարավորություն է Կովկասում Ռուսաստանի էքսպանսիայի համար. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ տարեկան զեկույցով հանդես է եկել Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրում, որտեղից էլ ուղերձ է հղել բնակչությանը: Դրանում անդրադարձ է կատարվում նաև Աբխազական երկաթուղու վերականգնմանը:
«Աբխազական երկաթուղին լավ հնարավորություն է Ռուսաստանի էքսպանսիայի համար Կովկասում: Ե՞րբ ենք մենք այդքան խոսել Կարս-Ախալքալաք երկաթուղու մասին, այդ ճանապարհը մեզ տանում է դեպի Եվրոպա: Դա Թբիլիսի-Լոնդոն երկաթուղին է:
Դուք ի՞նչ եք կարծում, մենք կարող ենք գնացք նստել Թբիլիսիում և իջնել Սուխումում: Ո՞վ մեզ կթողնի Սուխումում: Դա կլինի Կովկասում Ռուսաստանի էքսպանսիայի երկաթուղի»: