
Փրկարարները երևանյան բնակարանում դի են հայտնաբերել

Ինչպես տեղեկացնում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 8-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 34 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1940թ. ծնված Ռոբելա Կարապետյանի դին: