ՀՀՇ-ն արտահերթ համագումարում դիրքորոշում կձևավորի

ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ. փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ համագումար հրավիրել` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով: Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀՇ մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ: ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ  արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով: ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ: ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը,  որոշումն ընդունվել է միաձայն»:

Տեսանյութեր

Լրահոս