Բաժիններ՝

Ուիթնի Հյուսթոնի 4 մոմե արձանիկները՝ Մադամ Տյուսոյի թանգարանում

Մադամ Տյուսոյի թանգարանը համալրվեց ևս 4 մոմե արձանիկներով: Մոմե արձանիկները 2012թ. տարվա լավագույն երգչուհի, դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի կերպարով են: Լաս Վեգասում կարելի է տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նա կար 1988թ. իր «I Wanna Dance With Sonbody» երգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Վաշինգտոն կուղարկվի երգչուհու այն մոմե արձանիկը, որը պատկերում էր նրան՝ 1991թ. ԱՄՆ-ի հիմնը կատարելիս: Լոս Անջելեսում կդրվի  փոփ աստղի՝ 1992թ. կերտած «Թիկնապահը» ֆիլմի կերպարը, իսկ 2009թ. «I Look to You» ալբոմի համար կերտած կերպարի մոմե արձանիկը կտեղափոխվի  Նյու Յորք:

Մադամ Տյուսոյի թանգարանի 180-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ թանգարանը ներկայացնում է միևնույն արտիստի միանգամից 4 մոմե արձանիկները: Երգչուհու մոմե արձանիկների ցուցադրությանը ներկա էին արտիստուհու մայրը՝ Ուիթնի Սիսի Հյուսթոնը, ինչպես նաև նրա եղբայրները՝ Գերի և Մայք Հյուսթոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս