Բաժիններ՝

Ուղիղ գիծ` ԱԻՆ և ոստիկանության միջև

ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջև այսուհետ գործում է ուղիղ գիծ։

Հուսալի կապի միջոցով առավել դյուրին է դարձել արագ արձագանքման ծառայությունների միջև ամենօրյա օպերատիվ տեղեկատվության փոխանակումը` սերտացնելով երկու կառույցների միջև համագործակցությունն ու բարձրացնելով արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։

Ոստիկանության հերթապահ մասի և ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև ուղիղ կապը հաստատվել է ՀՀ ԱԻ նախարարության գործընկեր «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության տրամադրած սարքավորումների օգնությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728