Բաժիններ՝

2013 թվականին Թուրքիան տրանսպորտային նախագծերի վրա կծախսի 60 միլիարդ դոլար

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ այս տարի Թուրքիան տրանսպորտային նախագծերի վրա ծախսելու է 55-60 միլիարդ դոլար: Այդ գումարը նախատեսված է 102 նախագծի սկսման և 11 նախագծի ավարտման համար:

Յըլդըրըմը տրանսպորտային կարևոր նախագծերի թվում հիշատակել է «Մարմարա» (Բոսֆորի նեղուցի հատակով) երկաթուղային թունելի կառուցման ավարտումը, Ստամբուլում երեք կամուրջների կառուցումը, Ստամբուլում աշխարհի խոշորագույն օդանավակայանի կառուցման սկսումը, Իզմիր-Գեբզե ավտոճանապարհի կառուցումը, Ստամբուլյան ջրանցքի կառուցման սկսումը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728