Բաժիններ՝

Կաղամարները կարող են ջրից վեր թռչել և հաղթահարել 30 մետր տարածություն. ճապոնացի գիտնականներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կաղամարները կարող են ջրից վեր թռչել և հաղթահարել ավելի քան 30 մետր տարածություն: Այս մասին այսօր հայտնել են ճապոնական ԶԼՄ-ները:

Հոկայդոյի համալսարանի գիտնականների խմբին հաջողվել է ստանալ այդ բացահայտումն ապացուցող լուսանկարներ: Լուսանկարներն արվել են Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից 600 կիլոմետր դեպի արևելք: Դրանցում երևում է, թե ինչպես նրանք թռչում ջրից և հաղթահարում են իրենցից մի քանի անգամ ավելի մեծ տարածություն:

Ճապոնացի գիտնականների կարծիքով՝ կաղամարների նման պահվածքը հեշտացնում է նրանց որսով զբաղվող ծովային թռչունների գործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս