
Սիրիան օրական լքում է մոտ 5000 մարդ. ՄԱԿ

BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարել է, որ Սիրիայի հարևան երկրներում կտրուկ աճել է սիրիացի փախստականների քանակը:
Վարչության տվյալներով՝ ներկա դրությամբ հարևան երկրներում գտնվող սիրիացի փախստականների քանակը կազմում է մոտ 800.000 մարդ: Սիրիան օրական լքում է մոտ 5000 մարդ:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն իր հերթին հայտնել է Սիրիայում ջրի պակասի մասին: Մաքուր ջրի պակասը մեծացնում է երեխաներին տարբեր հիվանդություններով վարակելու ռիսկը: Սիրիացի փախստականներն ապաստան են գտել Թուրքիայում, Հորդանանում, Իրաքում, Լիբանանում ու Եգիպտոսում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքին բախումները մեկնարկել են 2011 թվականի մարտին և ցայժմ դրա հետևանքով զոհվել է ավելի քան 60.000 մարդ: