Պարույր Հայրիկյանը դիմելու է Սահմանադրական դատարան

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստվում է  դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու խնդրով: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Պարույր Հայրիկյանը: Նա նշել է, որ դիմումը պատրաստվում են այսօր ներկայացնել, այժմ սպասում են փաստաբանին, որպեսզի նրա հետ ճշտեն մի քանի նրբություններ:

Պարույր Հայրիկյանն ասել է, որ ցանկություն ունի, որ ՍԴ-ն իր դիմումը մուտքագրի փետրվարի 10-ի ամսաթվով, բայց, քանի որ փետրվարի 10-ը կիրակի է` դիմումը կներկայացնեն այսօր:

Մյուս կարևոր իրավական նրբությունն այն է, որ Պարույր Հայրիկյանը ցանկանում է, որ դիմումի մեջ նշեն, որ այն քննելու ժամանակահատվածում իրենք ամեն րոպե կարողանան հետ կանգնել ընտրությունները հետաձգելու իրենց որոշումից: Այսինքն` չորսօրյա ժամկետում ՍԴ-ն Հայրիկյանի դիմումը քննելիս հնարավոր է, որ այդ ընթացքում նրա առողջական վիճակը համեմատաբար լավանա, կարողանա մասնակցել քարոզարշավին, այցելի մարզեր և հնարավորություն ունենա հետ կանգնել ընտրությունները հետաձգելու իր որոշումից:

ԱԻՄ ղեկավարի խոսքով` իր առողջական վիճակը հիմա լավ է, միայն աջ ձեռքն է  ցավում: Վաղն էլ պարզ կլինի, թե երբ դուրս կգրվի: Նախագահի թեկնածուն անպայման ցանկանում է  այցելել հեռավոր մարզեր, հանդիպել ընտրողների հետ միայն, եթե, իհարկե, առողջական վիճակը թույլ տա: Մանրամասները եւ տեսանյութն` առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս