
Մոուրինյոն հրաժարվել է Իսկոյից և Կասորլայից

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է եղել գումար հատկացնել «Մալագայի» կիսապաշտպաններ Իսկոյի և Սանտի Կասորլայի ձեռքբերման համար, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է նրանց ծառայություններից:
Մոուրինյոն Իսկոյի և Կասորլայի փոխարեն ակումբից խնդրել է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, փոխանցում է El Confidencial-ը:
Նշենք, որ Կազորլան «Արսենալ» է տեղափոխվել 19 մլն եվրոյի դիմաց, իսկ Իսկոյի տրանսֆերային արժեքը ներկայում շուրջ 30 մլն եվրո է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը