
Մխիթարյանը` Գլխով հարված հաղորդման եթերում (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Վիլիանի տեղափոխությունը «Անժի»:
«Կարող եմ ասել, որ հաճելի չէր լսել, որ նա հեռանում է թիմից, սակայն եթե նա նման որոշում է ընդունել, ուրեմն պետք է հարգենք այն և հաջողություն մաղթենք Վիլիանին»,-նշել է Մխիթարյանը:
Վերջինս նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կընտրեր «Անժի՞ն», թ՞ե Անգլիայի առաջնությունը:
«Կարծում եմ` կընտրեի Անգլիայի առաջնությունը»,-«Ռոսիա 2» հեռուստաալիքի «Գլխով հարված» հաղորդման ժամանակ նշել է հայ ֆուտբոլիստը:
Մխիթարյանի հարցազրույցը` տեսանյութի 16:00 րոպեից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը