Վրաստանում շարունակվում է «Ես ներկեցի Ստալինի հուշարձանը» անվանմամբ ակցիան (տեսանյութ)
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում շարունակվում է Ստալինի արձանների ներկման գործընթացը: Այս անգամ միջադեպը գրանցվել է գիշերը, Դիդեբա գյուղում: Գյուղի բնակիչներն առավոտյան Ստալինի հուշարձանը հայտնաբեել են վարդագույն ներկված վիճակում:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ձեռնոցներ և ներկ: Տեղաբնակներն ընդվզել են տեղի ունեցածի դեմ և դրանում մեղադրել են խորհրդարանական փոքրամասնություն «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Սրանից առաջ էլ Ստալինի արձանը ներկվել էր Զեմո Ալվանի և Ակուրա գյուղերում:
Նշվում է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ վրացի օգտատերերը Facebook սոցցանցում անցկացնում են «Ես ներկեցի Ստալինի հուշարձանը» անվանմամբ ակցիա: Համացանցում նաև տեղադրվում են տեսանյութեր, որոնցում դրանց հեղինակները պնդում ենմ որ հենց իրենք են ներկել Ստալինի հուշարձանը: