Մեր Գալակտիկայում կարող է լինել մոտ 400.000 քաղաքակրթություն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականների խումբը Գրինբենկի ռադիոաստղադիտակի միջոցով իրականացրել է արհեստական ծագմամբ ազդանշանների որոնման փորձ, սակայն որևէ արդյունք չի ստացել:
Դրա հետ մեկտեղ գիտնականները կարողացել են գնահատական տալ ոչ եկրային քաղաքակրթությունների պոտենցիալ քանակին: Նրանց տվյալներով մեր Գալակտիկայում մեկ միլիոն աստղերից միայն մեկը կարող է ծառայել որպես այլմոլորակայինների տուն: Ամերիկացի գիտնականները 100 մետրանոց «Կեպլեր» ռադիոաստղադիտակով «լսել» են 86 աստղի, որի հարևանությամբ գտնվել են Երկրի նման մոլորակներ:
Այսինքն, մեր Գալակտիկայի ամեն մեկ միլիոն աստղերից միայն մեկում կարող է լինել այնպիսի քաղաքակրթություն, որը պետք է այնքան զարգացած լինի, որ գիտնականները կարողանան «լսել» նրան: Հաշվի առնելով, որ Գալակտիկայում առկա է մոտ 200-400 միլիարդ աստղ՝ հետևաբար նրանում կարող է լինել մոտ 400.000 հազար քաղաքակրթություն: