Խոշոր ՃՏՊ Տիգրանաշեն գյուղում. բախվել են 5 ավտոմեքենա
Փետրվարի 8-ին, ժամը 08.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապահի 77-րդ կմ-ում բախվել են «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի Տ 2006 պետհամարանիշի, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 ՏՕ 327 պետհամարանիշի, «ՎԱԶ 2105» մակնիշի 34 ՏՍ 807 պետհամարանիշի, «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՏՕ 997 պետհամարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի 22 ՍՏ 705 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների ուղևորներ, Գորիս քաղաքի բնակիչներ`1992 թ. ծնված Է.Ղուշունցին, 1976 թ. ծնված Դ.Մեջլումյանին և Երևանի բնակիչ` 1988 թ. ծնված Ա. Ավետիսյանին տեղափոխել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: