Թուրքիայում հաջողությամբ փորձարկվել է PKK-ի դեմ պայքարի համար նախատեսված կրակային համակարգը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում հեռակառավարմամբ կրակային համակարգերի ստեղծման աշխատանքներին՝ դրանք «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ կիրառելու համար:
Թուրք զինվորականները հաջողությամբ փորձարկել են հեռակառավարմամբ այդ զենքը: Այն կարող է օգտագործվել թե՛ զինվորականների, թե՛ ոստիկանների կողմից:Ակնկալվում է, որ այն կգնի հաջորդ ամսվա սկզբին:
Կրակային հարթակը կարող է շրջվել 360 աստիճան, այն հագեցված է լինելու ցերեկային ու գիշերային տեսախցիկներով և սենսորների միջոցով ունակ կլինի հայտնաբերել շարժվող թիրախները, ինչից հետո գործի կդրվի գնդացիրը: Այն կարող է տեղադրվել նաև զրահամեքենայի վրա:
Նշվում է, որ դա կլինի կարևոր քայլ PKK-ի դեմ պայքարում և կսարսափեցնի քուրդ զինյալներին: