Բաժիններ՝

Թրքուհիները պահանջում են ստեղծել «Կանանց ինքնավար պետություն»

CNN Türk-ի փոխանցմամբ՝ մարտի 8-ին ընդառաջ թուրք կանայք միավորվել են «Գթություն» միության մեջ և պահանջել են հանրապետությունում ստեղծել «Կանանց ինքնավար պետություն»:

Նրանք այդ անսովոր կոչով հանրագիրը ներկայացրել են երկրի խորհրդարանին: Հանրագրում նշված է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր դրանում դեռևս գործում է այն պետությունը, որում գերիշխում են տղամարդիկ: Միության նախագահ Հայրեթթին Բուլանը հայտարարել է, որ թրքուհիները մտադիր են ստեղծել կանացի ինքնավար պետություն՝ Kadınya:

Բուլանի խոսքերով՝ Kadınya-ում ապահովված կլինեն իգական սեռի անվտանգությունն ու անդորրը, չեն լինի բռնություններ, կողոպուտ, ճնշումներ. «Պատգամավորները պետք է սահմանադրական ուղղումներ կատարեն, իսկ անհրաժեշտության դեպքում այդ հարցը կդրվի հանրաքվեի»:

Թուրք կանայք ցույցի են դուրս եկել կապույտ գլխաշորերով և սև ակնոցներով, ինչը նրանց կարծիքով խորհրդանշում է բռնությունների դեմ բողոք: Բացի այդ, նրանք կարծում են, որ ներկայիս պետությունը բավականաչափ չի պաշտպանում կանանց:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնությունների: Թուրքիայի ապահովագրական ընկերությունների միության գլխավոր տնօրեն Սաներ Գյունգյորի խոսքերով՝ թուրք կանանց 57 տոկոսը բռնությունների է ենթարկվում ամուսնության հենց առաջին օրը:

Բրիտանական The Economist պարբերականի տվյալներով էլ՝ Թուրքիայում 15 տարեկանից բարձր տարիք ունեցեող կանանց 42 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական և սեռական բռնությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս